ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այս ամենի հիմքը տգիտությունն է՝ անհատական ու զանգվածային մակարդակներում

Այս ամենի հիմքը տգիտությունն է՝ անհատական ու զանգվածային մակարդակներում
27.09.2023 | 07:30

ՈՒ քանի որ կյանքը դաժան, բայց մի տեղ նաև ազնիվ դատավոր է, ինքը մեզ պատժում է 30 տարի մեր չարածի համար: Մեր շուստրիության և շատ այլ բաների համար: Մեր սխալը երբեք սոցիումում չի անհետանում. թիթեռնիկի էֆեկտով, այն ինչ-որ ժամանակ հետ է վերադառնում մեզ, ու մենք չենք հասկանում՝ ինչու և ինչպես դա եղավ: Մինչդեռ, դա մեր արածի արդյունքն էր:

Սա չեմ գրում, որ դուք անիծեք ձեզ, հուզվեք, եսիմ ինչեր խոսեք ձեր ազգի, պետության մասին, ֆատալիզմի մեջ խորանաք, այլ նրա համար, որ առնվազն մտածեք. մեզ կործանման է հանգեցրել տգիտությունը: Այս ամենի հիմքը տգիտությունն է՝ անհատական ու զանգվածային մակարդակներում:

Սա գրում եմ, որ հետո, ամեն հաջորդ քայլից առաջ դուք ձեզ հարց տաք, ու եթե հարցին կարողանաք հիմնավոր պատասխանել, նոր միայն անեք այդ քայլը:

Սա չի վերաբերում իմիտացիոն գործընթացներով զբաղվողներին, պետության գերեզմանաքարի վրա քաղաքական PR անող և աչոկ հավաքողներին: Հավատացե՛ք, իրենք ամեն բան շատ լավ էլ հասկանում են, իրենց մի մասին ոնց գցես, ոտքերի վրա են կանգնելու ու քեզ գործարք առաջարկեն, քանի որ իրենց մի մասի էությունը էդ բառի մեջ է տեղավորվում:

Մենք էլ ենք հասկանում ու մեր պլանավորումները անում իրենց մասով էդ դիրքերից, քանի որ քիմմաքրման ժամանակ իրենք ցուցակում բարձր հորիզոնականներ են զբաղեցնելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ